< ՄԱՏԹԷՈՍ 28 >

1 Շաբաթ գիշերը, երբ Մէկշաբթին կը լուսնար, Մարիամ Մագդաղենացին ու միւս Մարիամը եկան՝ տեսնելու գերեզմանը:
안식일이 다하여 가고 안식 후 첫날이 되려는 미명에 막달라 마리아와 다른 마리아가 무덤을 보려고 왔더니
2 Եւ ահա՛ հզօր երկրաշարժ մը եղաւ, որովհետեւ Տէրոջ հրեշտակը երկինքէն իջնելով՝ եկաւ, դռնէն մէկդի գլորեց քարը ու նստաւ անոր վրայ:
큰 지진이 나며 주의 천사가 하늘로서 내려와 돌을 굴려 내고 그 위에 앉았는데
3 Անոր տեսքը փայլակի պէս էր, եւ անոր հագուստը՝ ձիւնի պէս ճերմակ:
그 형상이 번개 같고 그 옷은 눈 같이 희거늘
4 Անոր վախէն՝ պահակները ցնցուեցան ու մեռելի պէս եղան:
수직하던 자들이 저를 무서워하여 떨며 죽은 사람과 같이 되었더라
5 Հրեշտակը ըսաւ կիներուն. «Դուք մի՛ վախնաք, քանի որ գիտեմ թէ կը փնտռէք Յիսուսը՝ որ խաչուեցաւ:
천사가 여자들에게 일러 가로되 너희는 무서워 말라 십자가에 못 박히신 예수를 너희가 찾는 줄을 내가 아노라
6 Ան հոս չէ, որովհետեւ յարութիւն առաւ (ինչպէս ըսած էր): Եկէ՛ք, տեսէ՛ք այն տեղը՝ ուր Տէրը դրուած էր:
그가 여기 계시지 않고 그의 말씀하시던 대로 살아나셨느니라 와서 그의 누우셨던 곳을 보라
7 Յետոյ շուտո՛վ գացէք, ըսէ՛ք անոր աշակերտներուն. “Ան մեռելներէն յարութիւն առաւ, ու ձեր առջեւէն կ՚երթայ Գալիլեա. հո՛ն պիտի տեսնէք զայն”: Ահա՛ ըսի ձեզի»:
또 빨리 가서 그의 제자들에게 이르되 그가 죽은 자 가운데서 살아나셨고 너희보다 먼저 갈릴리로 가시나니 거기서 너희가 뵈오리라 하라 보라 내가 너희에게 일렀느니라 하거늘
8 Անոնք ալ շուտով դուրս ելան գերեզմանէն, վախով եւ մեծ ուրախութեամբ, ու վազեցին պատմելու աշակերտներուն:
그 여자들이 무서움과 큰 기쁨으로 무덤을 빨리 떠나 제자들에게 알게 하려고 달음질할새
9 Երբ կ՚երթային՝ պատմելու անոր աշակերտներուն, Յիսուս դիմաւորեց զանոնք եւ ըսաւ. «Ողջո՜յն»: Անոնք ալ մօտենալով՝ բռնեցին անոր ոտքերը ու երկրպագեցին անոր:
예수께서 저희를 만나 가라사대 평안하뇨 하시거늘 여자들이 나아가 그 발을 붙잡고 경배하니
10 Այն ատեն Յիսուս ըսաւ անոնց. «Մի՛ վախնաք, գացէ՛ք՝ լո՛ւր տուէք իմ եղբայրներուս որ երթան Գալիլեա: Հո՛ն պիտի տեսնեն զիս»:
이에 예수께서 가라사대 무서워 말라 가서 내 형제들에게 갈릴리로 가라 하라 거기서 나를 보리라 하시니라
11 Երբ անոնք կ՚երթային, պահակազօրքէն ոմանք գացին քաղաքը եւ պատմեցին քահանայապետներուն բոլոր պատահածները:
여자들이 갈 제 파수꾼 중 몇이 성에 들어가 모든 된 일을 대제사장들에게 고하니
12 Անոնք ալ՝ երէցներուն հետ հաւաքուելով ու խորհրդակցելով՝ շատ դրամ տուին զինուորներուն,
그들이 장로들과 함께 모여 의논하고 군병들에게 돈을 많이 주며
13 եւ ըսին. «Սա՛ ըսէ՛ք. “Անոր աշակերտները եկան գիշերուան մէջ ու գողցան զայն, երբ մենք կը քնանայինք”:
가로되 너희는 말하기를 그의 제자들이 밤에 와서 우리가 잘 때에 그를 도적질하여 갔다 하라
14 Եթէ այդ բանը հասնի կառավարիչին ականջը, մենք կը համոզենք զինք եւ ապահով կ՚ընենք ձեզ»:
만일 이 말이 총독에게 들리면 우리가 권하여 너희로 근심되지 않게 하리라 하니
15 Անոնք ալ առին դրամը, ըրին ի՛նչպէս որ սորվեցուցած էին իրենց, եւ այս զրոյցը մինչեւ այսօր տարածուեցաւ Հրեաներուն մէջ:
군병들이 돈을 받고 가르친 대로 하였으니 이 말이 오늘날까지 유대인 가운데 두루 퍼지니라
16 Իսկ տասնմէկ աշակերտները գացին Գալիլեա, այն լեռը՝ որ Յիսուս որոշած էր:
열 한 제자가 갈릴리에 가서 예수의 명하시던 산에 이르러
17 Երբ տեսան զայն՝ երկրպագեցին անոր. բայց ոմանք կասկածեցան:
예수를 뵈옵고 경배하나 오히려 의심하는 자도 있더라
18 Իսկ Յիսուս մօտեցաւ եւ խօսեցաւ անոնց՝ ըսելով. «Ամէ՛ն իշխանութիւն ինծի՛ տրուեցաւ՝ երկինքի մէջ ու երկրի վրայ:
예수께서 나아와 일러 가라사대 하늘과 땅의 모든 권세를 내게 주셨으니
19 Ուրեմն գացէ՛ք, աշակերտեցէ՛ք բոլոր ազգերը, մկրտեցէ՛ք զանոնք Հօր, Որդիին եւ Սուրբ Հոգիին անունով:
그러므로 너희는 가서 모든 족속으로 제자를 삼아 아버지와 아들과 성령의 이름으로 침례를 주고
20 Սորվեցուցէ՛ք անոնց պահել ամէն ինչ որ պատուիրեցի ձեզի: Եւ ահա՛ ամէն օր ես ձեզի հետ եմ՝ մինչեւ աշխարհի վախճանը»: Ամէն: (aiōn g165)
내가 너희에게 분부한 모든 것을 가르쳐 지키게 하라 볼지어다 내가 세상 끝날까지 너희와 항상 함께 있으리라 하시니라 (aiōn g165)

< ՄԱՏԹԷՈՍ 28 >